Թուրքիան Իրանին չի համարում իր հակառակորդը. Դավութօղլու
Թուրքիան Իրանին չի համարում իր հակառակորդը: Ինչպես հայտնում է CNN-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք բավականության զգացումով դիմավորեցինք այդ համաձայնագիրը: Այն ողջ համաշխարհային տնտեսության օգտին է: Մենք չենք դիտարկում Իրանին՝ որպես հակառակորդի:
Ժամանակ առ ժամանակ մեզ մոտ ձևավորվել են լավ հարաբերություններ, ժամանակ առ ժամանակ՝ լարված: Վերջին 20 տարում մեր հարաբերությունները զարգանում են, թեև Իրաքի ու Սիրիայի հարցով կան տարաձայնություններ»,- հայտարարել է Դավութօղլուն: