Բաժիններ՝

Իրանի նախագահը Իտալիայում 17 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել

Իտալիա կատարած այցի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ ստորագրել է գրեթե 17 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտնել է BBC-ի թղթակիցը Հռոմից:

Իտալական ընկերությունների հետ համաձայնագրերը վերաբերում են էներգետիկային ու ենթակառուցվածքներին: Փաստաթղթերի ստորագրումից հետո Ռոուհանին ուղևորվել է ընթրելու Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ Կապիտոլիումում

Երեքշաբթի տեղի կունենա Ռոուհանիի հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Վատիկանում: Այնուհետ Իրանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, որտեղ նախատեսվում է Airbus ընկերության հետ կնքել խոշոր գործարք՝ Իրանի կողմից ավելի քան 100 ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ:

Իրանական պատվիրակությունը բաղկացած է 120 մարդուց, որոնց թվում կան կառավարության ներկայացուցիչներ ու խոշոր գործարարներ:

Իրանի նախագահի եվրոպական շրջագայությունը կտևի 5 օր: Այցը կոչված է վերականգնել Արևմուտքի հետ կապերը Իրանի վրայից պատժամիջոցների չեղարկումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս