Ցուկերբերգը հրապարակել է «լողացող» նորածին դստեր լուսանկարը
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել է իր նորածին դստեր՝ Մաքսի լուսանկարը, որը «լողում է» լողավազանում:
Լուսանկարը, որտեղ աղջիկը պատկերված է հոր ձեռքերի վրա, ամերիկացին տեղադրել է սոցցանցի իր օգտահաշվում:
Լուսանկարի տակ Ցուկերբերգը գրել է. «Մաքսի առաջին լողը: Նրան դուր է գալիս»: Թե որտեղ են հայրն ու դուստրը լողում, նշված չէ:
Լուսանկարն արդեն հավաքել է ավելի քան 2 միլիոն Like:
Ցուկերբերգն առաջին անգամ չէ, որ հրապարակում է դստեր լուսանկարները: Առաջին լուսանկարը Մաքսի հետ նա տեղադրել էր Facebook-ում 2015թ. դեկտեմբերի 8-ին:
Ցուկերբերգի ու նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի դուստրը ծնվել է 2015թ. դեկտեմբերի 2-ին: