«Որևէ Ընտրական օրենսգիրք քաղաքական կամքին չի կարող փոխարինել». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցությունը հրավեր չի ստացել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող հանդիպումներին և քննարկումներին մասնակցելու համար: Այս մասին 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ԸՕ-ում փոփոխությունների հետ կապված առաջարկներ ներկայացնելու կարիք չկա, քանի որ իշխանությունը շատ լավ գիտի՝ ինչ է պետք անել, որ նորմալ ԸՕ գրեն: Ամեն դեպքում, Ա.Մարտիրոսյանի կարծիքով, որևէ Ընտրական օրենսգիրք քաղաքական կամքին չի կարող փոխարինել:

«Այսօրվա ԸՕ-ում էլ գրված չէ, որ պետք է լցոնումներ անել, ծեծուջարդ անել տեղամասերում, հանձնաժողովների անդամներին կաշառել, տարատեսակ կեղծիքներով զբաղվել, բայց անում են և անպատիժ են մնում: Այնպես որ, որքան էլ ԸՕ-ն կարևորենք, այնուամենայնիվ, առանց քաղաքական կամքի հնարավոր չէ նորմալ ընտրական գործընթաց ապահովել»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս