«Հայաստանի ներքաղաքական կյանքում փոփոխություններ կլինեն միայն 2017թ.». քաղաքագետ

Հայաստանի ներքաղաքական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալելքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու մասին խոսակցություններին, նա նշեց, որ չի կարծում, թե մեծ փոփոխություններ կլինեն, եթե հանրապետականները որոշեն, որ պետք է ինչ-որ մեկին վերցնեն կոալիցիա.

«Պարզապես կոալիցիա կլինի: Իսկ ի՞նչ փոխվեց, երբ «Օրինաց Երկիրը» դադարեց կոալիցիայի մաս կազմել»:

Քաղաքագետի կարծիքով՝ այստեղ խնդիրն այն չէ, թե ով կկանգնի, ով չի կանգնի, այլ այն, որ սա հանրապետականների կամքն է.

«Եթե նրանք ցանկանան, ինչ-որ մեկին կոալիցիա կմտցնեն, եթե ոչ, ապա չեն մտցնի: Նրանց ոչ մի քաղաքական ուժ չի կարող պարտադրել, որ իրեն կոալիցիա մտցնեն: Սա է կարևորը: Լուրջ քաղաքական փոփոխություններ չեն լինի: Առաջին լուրջ քաղաքական փոփոխությունը, որ կարող է լինել, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են»:

Տեսանյութեր

Լրահոս