Հին Երևանի վերջին վկաները. Ո՞ր շենքը կարող է լինել հաջորդը Արամի 30-ից հետո. newmag
newmag-ը լուսանկարել է այն շենքերը, որոնք գուցե շուտով էլ չտեսնեք այսպիսին կամ չլինեն ընդհանրապես:
Արամի փողոցը վաղուց ասոցացվում է ակտիվիստների բողոքի ու հին Երևանի պատմական նշանակության շենքերի ոչնչացման հետ: Հատկապես Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից փոքրիկ շենքը քանդելուց հետո կրքերը թեժացան: Քաղաքապետարանն ու քաղաքաշինության նախարարությունը հայտարարեցին, որ շենքը պատմական ու ճարտարապետական նշանակություն չուներ, ոչ էլ հանրային գերակա շահ էր, այլ ընդհակառակը, խանգարում էր երթևեկությանը: Շենքի փոխարեն ոչինչ չի կառուցվի, միայն մայթը կլայնացվի: Հիմա արդեն քննարկվում է հարևան մյուս շենքերը քանդելու հավանականությունը: newmag-ը ներկայացնում է այն շենքեր, որոնք կարող են լինել հաջորդը:
Արամի 9
Փողոցը բացվել է 1837 թվականին և Նիկոլայ Առաջին ցարի պատվին անվանվել Ցարսկայա փողոց: 1919 թվականին`Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո, փողոցը վերանվանվում է նրա անունով։
Արամի 21
Բնակելի տունը նույնպես շատ հին կառույց է: Կարմիր աղյուսից առանձնատունը կառուցվել է 1887թվականին:
Դոլմամա
Դեռևս 2013թ. Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ եռանկյունին ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Մամուլում լուրեր տարածվեցին, որ վտանգի տակ է նաևՊուշկինի 10 հասցեում գտնվող Դոլմամա ռեստորանը`հարակից մի քանի շենքերի հետ: Այդ շենքերը 19-20-րդ դարի են:
Պուշկինի 4
Դոլմամա ռեստորանից մոտ 20 մետր ներքև դեպի Սախարովի հրապարակ, գտնվում է հանրահայտ գինեգործներ Թաիրովների շենքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: