Գիգզը կարող է նշանակվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նորից գտնվում է հեռացման եզրին:
Անգլիայի առաջնությունում «Սաութհեմփթոնից» կրած տնային պարտությունից հետո, «կարմիր սատանաների» փոխնախագահ Էդ Վուդվորդը թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ քննարկել է Վան Գալի աշխատանքի մեթոդները և հանգել է եզրակացության, որ հոլանդացին չի օգտվում ֆուտբոլիստների աջակցությունից: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Վուդվորդը քննարկում է մոտ ժամանակները Վան Գալի հեռացման հնարավորությունը և նրա օգնական Ռայան Գիգզի՝ մինչև մրցաշրջանի ավարտը մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակումը:
Սակայն Գիգզն ինքը չի ցանկանում անցյալ տարվա իրավիճակի կրկնությունը, երբ ֆինիշից 4 տուր առաջ նշանակվեց մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Դևիդ Մոյեսին հեռացնելուց հետո:
Նշվում է, որ Գիզը պատարստ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ միանգամից որպես հիմնական մարզիչ, և հույս ունի ստանալ ակումբի ղեկավարության լիակատար աջակցությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն 6 էջանոց նամակ է ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդին»` բացատրություններով, թե ինչու հենց ինքը պետք է գլխավորի թիմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը