Բաժիններ՝

Ավստրալիան ցանկանում է հրաժարվել խորհրդարանական միապետությունից

Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգների ու տարածքների ղեկավարները ստորագրել են երկրի վերափոխմանն աջակցություն հայտնող փաստաթղթի տակ, որը նախատեսում է միապետությունից անցում հանրապետությանը, հայտնում է BBC-ն:

Միակ մարդը, ով հրաժարվել է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ, Արևմտյան Ավստրալիա նահանգի ղեկավար Քոլին Բարնեթն է: Նրա կարծիքով՝ Ավստրալիան ապագայում պետք է դառնա հանրապետություն, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել:

Բանաձևի հեղինակն է Ավստրալիայի Հանրապետական շարժումը, որը ձգտում է հասնել երկրի Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն այսուհետ դադարի համարվել Ավստրալիայի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Ավստրալիայի միապետության կարգավիճակի կողմնակիցները հայտարարում են, որ «հանրապետական գործիչները» չունեն հստակ պետական մոդել, որը կգար փոխարինելու գոյություն ունեցող համակարգին:

Ներկայում Ավստրալիայի ղեկավարը պաշտոնապես համարվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, որի ներկայացուցիչն է համարվում գեներալ-նահանգապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս