Աֆղանստանի նախագահը խոստացել է «թաղել» ԴԱԻՇ-ին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել է «թաղել» ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը ու հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալների գազանությունները «իրենցից վանել են աֆղան ժողովրդին», հայտնում է korrespondent.net-ը:
«Աֆղանցիներին հիմա առաջնորդում է վրեժը: Նրանք հակամարտության մեջ են մտել ոչ այն մարդկանց հետ»,- նշել է Գանին:
Բացի այդ՝ նա նախազգուշացրել է, որ եթե ապրիլին չսկսվեն խաղաղ բանակցություններ թալիբների հետ, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա ու հետևանքները կզգացվեն ողջ տարածաշրջանում:
Նրա խոսքով՝ թալիբների դեմ պայքարին պետք է ակտիվորեն մասնակցի Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքը հաղթահարել հնարավոր է միայն համատեղ ջանքերով:
«Այդ խնդիրները համակարգային են ու չեն կարող լուծվել ընդամենը մեկ կողմի ուժի կիրառմամբ»,- հայտարարել է Պակիստանի նախագահը:
Պատասխանելով Եվրոպայում աֆղան ներգաղթյալների ճակատագրի մասին հարցին, Գանին հայտարարել է, որ փախստականներն ապագա չունեն ԵՄ երկրներում:
«Եվրոպան փակում է իր սահմանները»,- ասել է նա: