«Սուրբ Սարգի՛ս զորավար, բարեխո՛ս եղիր սիրող զույգերին». Ռուզաննա Խաչատրյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերթական ֆոտոշարքն է տեղադրել ֆեյսբուքում՝ Պարույր Սևակի բանաստեղծության հետ:
«ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻ՛Ս ԶՈՐԱՎԱՐ,
ԲԱՐԵԽՈ՛Ս ԵՂԻՐ ՍԻՐՈՂ ԶՈՒՅԳԵՐԻՆ…»
Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք…
…Մաքրություն է պետք` ժպիտի՛ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:
Մաքրություն է պետք` ծիծաղի՜ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով`
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի և առանց ջրի…
Մաքրություն է պետք` տեսքով մեխակի՛,
Որ հողը մեխի հողին` իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ` նրանց…
…Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա՛յն թռչունի,
Գլխարկը կարմիր – ինքը սև համակ
Հենց ա՛յն թռչունի,
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփարախ-անհոտ կարդինալի պես
Ո՛չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար…
Մաքրությո՜ւն է պետք…
Պարույր Սևակ