1 միլիոն դոլար՝ կարտոֆիլի լուսանկարի համար
Կարտոֆիլի լուսանկարը, որը ստեղծվել է իռլանդացի լուսանկարիչ Քևին Աբոշի կողմից, վաճառվել է 1 միլիոն դոլարով, հայտնում է Irish Central-ը:
Քևին Աբոշն աշխարհի ամենաբարձր վարձատրվող լուսանկարիչներից է ու մասնագիտացած է հայտնի IT-գործիչներին ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներին նկարելու վրա, հայտնում է korrespondent.net-ը: Աբոշի տվյալ լուսանկարն ընդամենը կարտոֆիլի լուսանկար է՝ սև ֆոնին:
Սակայն հենց այդ լուսանկարն է դարձել ամենաթանկ լոտերից մեկը լուսանկարչության պատմության մեջ՝ վաճառվելով 1 միլիոն դոլարով:
«Քևինը սիրում է կարտոֆիլ, քանի որ այն մարդկանց պես տարբեր տեսք ունի: Նա բազմաթիվ կարտոֆիլներ է լուսանկարել, սակայն սա նրա ամենասիրելիներից է»,- հայտարարել են լուսանկարչի ներկայացուցիչները: