Սոֆի Լորենը՝ Dolce & Gabbana-ի գովազդային նոր արշավում
Նորաձևության արդեն մի քանի սեզոն իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբբանայի հավաքածուներում սերունդների հաջորդականության հարցը կարևոր տեղ է զբաղեցնում:
Դիմահարդարման Dolce & Gabbana Beauty հավաքածուին նվիրված գովազդային նոր արշավում նրանք գովաբանում են ընտանեկան արժեքները, որոնք հիմնված են ավանդույթների ու իտալական պատմության նկատմամբ հուզիչ վերաբերմունքի վրա:
Նկարահանման հրապարակում ներկա են 3 հայտնի իտալացիներ՝ դերասանուհի Սոֆի Լորենը, ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեն ու կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն:
Մինի ֆիլմերի շարքը, որը պատմում է Dolce & Gabbana Beauty շարքի ստեղծման մասին, հարգանքի տուրք է իտալական մշակույթին: