Գերմանիայում փախստականներին չեն թույլատրում մուտք գործել գիշերային ակումբներ
Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի զվարճանքի հաստատությունները ներս չեն թողնում փախստականների հայտնում է Badische Zeitung թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ «փախստականներին կա´մ ներս չեն թողնում, կա´մ սահմանափակված է նրանց մուտքն ակումբներ ու քաղաքի դիսկոտեկներ»:
Նշվում է, որ մի քանի հաստատություններում ավելի վաղ տեղի են ունեցել սեքսուալ բնույթի հարձակումներ կին այցելուների վրա:
Նման որոշումը ակումբների ու մյուս հաստատությունների այցելուները ձեռնարկել էին Քյոլնի հայտնի դեպքերից հետո: