Արդյունավետ և արագ նիհարեցնող միջոց
Եթե ցանկանում եք արագ և արդյունավետ կորցնել մարմնի ավելորդ կիլոգրամները, ապա ձեզ ենք ներկայացնում հրաշալի մի համադրություն, որը կօգնի հասնել ցանկալի արդյունքին:
Հյութը, որը մասին խոսելու ենք, օգնում է կարճ ժամանակահատվածում ազատվել անցանկալի կիլոգրամներից՝ արագ և արդյունավետ կերպով:
Այս հյութի բոլոր բաղադրիչների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում:
Երբ խոսք է գնում ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին, լավագույնս օգնում են կիտրոնն ու նարինջը, քանի որ դրանք հարուստ են մանրաթելերով և ջրով: Ցիտրուսային մրգերի մեջ առկա ցիտրուսային թթուներն օգնում են այրել ճարպերը:
Խմեք այս հյութը կանոնավոր կերպով և կտեսնեք, թե ինչպես են այրվում ավելորդ ճարպերը: Եթե ցանկանում եք հասնել լավագույն արդյունքի, ապա հյութը խմեք առավոտյան և այն պահին, երբ ինչ-որ բան եք ցանկանում ուտել:
Բաղադրություն
- 3 ճ/գ կանաչ թեյ
- 1 նարինջ
- Մի փոքր կտոր կոճապղպեղ
- Անանուխի 5-6 տերև
- 1 լ ջուր
Ջուրը եռացրեք և թրմեք կանաչ թեյը: Թողեք մնա 5 րոպե, քամեք և մի կողմ դրեք, որ սառչի: Կոճապղպեղը մաքրեք և աղացեք, լավ կտրատեք անանուխի տերևներն ու քամեք նարինջը: Ամբողջը խառնեք և թողեք մնա մի փոքր, քանի դեռ կանաչ թեյը սառչում է: Երբ թեյը սառչի, ավելացրեք խառնուրդին, կտրատեք կիտրոններն ու խառնեք: Ամբողջը դրեք սառնարանում և խմեք հյութն օրական 2 բաժակից ոչ ավելի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը