Ամերիկյան կենդանաբանական այգին քնեցրել է աշխարհի ամենարագ վագրակատվին
Սառա անունով էջ վագրակատվին քնեցրել են Օհայո նահանգի կենդանաբանական այգում: Այգու ղեկավարությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ կապված կենդանու առողջական վիճակի վատթարացման հետ:
15-ամյա Սառան վերջին շրջանում մշտապես հիվանդ է եղել, ու մասնագետները որոշել են դադարեցնել նրա տանջանքները, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Վագրակատուների կյանքի միջին տևողությունը կազմում է 8-12 տարի, այնպես որ Սառան համարվում էր երկարակյաց:
Սառային աշխարհի ամենաարագ կենդանու տիտղոսը շնորհել էր National Geographic ամսագիրը:
2012-ին կենդանին հատուկ տեղադրված խաղային խայծի հետևից վազելիս 100 մետրը հաղթահարել էր 5,95 վայրկյանում՝ զարգացնելով 98,2կմ/ժ արագություն: