«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց. news.am
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով արդեն կա ձերբակալված: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Գործով երեկ ձերբակալվել է ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին էլ հարազատները մեղադրում են ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:
Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Մանրամասներն` այստեղ