Բաժիններ՝

Երիտասարդները երթ են իրականացնում դեպի Ոստիկանություն՝ ի պաշտպանություն «քաղբանտարկյալների»

Քիչ առաջ Ազատության հրապարկից մի խումբ երիտասարդներ երթ սկսեցին դեպի Ոստիկանության կենտրոնական գրասենյակ՝ ի պաշտպանություն «քաղբանտարկյալների»: Նրանք համոզված են, որ ոստիկան Գեղամ Խաչատրյանը Գևորգ Սաֆարյանի դեմ սուտ ցուցմունք է տվել ու պահանջում են պատժել ոստիկանին: Այժմ երիտասարդները Նալբանդյան փողոցով շարժվում են դեպի Ոստիկանություն:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում Ամանորի գիշերը «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, որի արդյունքում 3 անձ բերման էր ենթարկվել՝ այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս