Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում
Սույն թվականի հունվարի 22-ին, տեղական ժամանակով ժամը 14.42-ին (Գրինվիչի ժամանակով` 10.42-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.860 և արևելյան երկայնության 47.770:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: