Շանթ Հարությունյանն ու Հայկ Կյուրեղյանը բժիշկների հսկողության տակ են. քրեակատարողական վարչություն
Հունվարի 21-ից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ սկսած Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին 168.am-ին ասացին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից: Հայկ Կյուրեղյանը, ով արդեն մի քանի օր է հացադուլ և ջրադուլի մեջ է, ըստ քրեակատարողական վարչության, բժիշկների հսկողության տակ է, վիճակը կայուն է՝ իր վիճակին համապատասխան:
Այսօր էլ «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել Վարդան Վարդանյանը, ով դատապարտվել է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով։ Երեկ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հայտնեց, որ Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի։