2015թ. կենսաբանական ընտանիք է վերադարձել 215 երեխա, որդեգրվել՝ 88 երեխա

Հունվարի 21-22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:

Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015թ. համակարգի վեց մանկատներում խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատներում:

2015թ. ընթացքումորդեգրվելէ 88 երեխա, այդթվում 52-ը՝ օտարերկրյաորդեգրողներիկողմից:

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:

Երեխաների խնամքիգիշերօթիկյոթհաստատություներում 2015թ. խնամվելէշուրջ 630 երեխա: Հաստատություններիբեռնաթափմանքաղաքականությանարդյունքում 170 երեխավերադարձելէկենսաբանականընտանիքներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնությա հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս