ԱՄՆ-ում նախկին ոստիկանը բռնաբարության համար դատապարտվել է 263 տարվա ազատազրկման
Երդվյալ ատենակալների դատարանը ԱՄՆ Օկլահոմա նահանգի նախկին սպային դատապարտել է 263 տարվա ազատազրկման բռնաբարությունների մեղադրանքով, հայտնում է Associated Press-ը:
Դատախազը հայտարարել է, որ 29-ամյա ոստիկանը, գտնվելով ծառայության մեջ, բազմիցս սեքսուալ բնույթի հանցագործություններ է կատարել սևամորթ կանանց նկատմամբ:
Երդվյալ ատենակալների դատարանը անցած ամիս 29-ամյա Դենիել Հոլթցքլոուին մեղավոր էր ճանաչել 4 բռնաբարությունների ու 14 այլ դեպքերի մեջ ու խորհուրդ տվել նրան դատապարտել 263 տարվա ազատազրկման:
Նախօրեին դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ: