Սոմալիում զինյալները հարձակվել են ռեստորանի վրա, կա ավելի քան 20 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զինյալները հարձակվել են Liido Seafood ռեստորանի վրա, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, սպանվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ավտանգության ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել ռեստորանի շենքը լուսաբացից առաջ: Հատուկ նշանակության ուժերին հաջողվել է փրկել բազմաթիվ մարդկանց, որոնք արգելափակվել էին ռեստորանի սրահի ներսում:
Ականատեսների խոսքով՝ զինյալները, ներխուժելով ռեստորան լողափի կողմից, «Ալլահ աքբար» բղավելով անկանոն կրակ են բացել մարդկանց վրա, որոնք գտնվել են ռեստորանի մուտքի մոտ:
Հարձակման ժամանակ մահապարտ ահաբեկիչը մեքենայով հարվածել է ռեստորանի դարպասին: Հայտնի է, որ այդտեղ հաճախում են հարուստ մարդիկ, էլիտայի ու պետական ապարատի ներկայացուցիչներ:
Երեկ երեկոյան սկսված հարձակման պատասխանատվությունն ստանձնել է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը:
«Աշ-Շաբաբն» արմատական իսլամիստական խմբավորում է, որը գործում է Սոմալիում ու դրա սահմաններից դուրս: