Ինչպես է Արթուր Վարդանյանն ազատամարտիկներին ներքաշել իր շարքերը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայաստան գալուց հետո տասնյակ ազատամարտիկների հետ է հանդիպել: Նրա հանդիպումները անցել են նույն սցենարով. պատրվակը եղել է իր հոր` ազատամարտիկ Վալերի Վարդանյանի, այդ թվում նաև նրա զոհվելու հանգամանքների մասին հարցուփորձ անելը: Իսկ արդեն երկրորդ հանդիպման ժամանակ նա, որպես կանոն, փորձել է ինչ-որ գաղտնի թեմայի շուրջ «կոնսպերատիվ» զրույց ծավալել:
Գործնականում ազատամարտիկների մեծամասնությունը գաղտնի զրուցելու առաջարկը լսելուց հետո երիտասարդին դուրս են վռնդել, երբեմն նաեւ կոպիտ բառերով: Իսկ բոլոր այն ազատամարտիկները, որոնք Արթուր Վարդանյանի` գաղտնի զրուցելու առաջարկությանը դրական են պատասխանել, ու պարզ չէ՝ ինչ են զրուցել (գուցե շատ անմեղ ինչ-որ թեմայով) այսօր հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում և ստիպված են պարզաբանել, թե երիտասարդի հետ ինչ թեմայի շուրջ են զրուցել և արդյոք նրա ծրագրերի մասին որևէ տեղեկություն ունեցել են, թե ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: