Վթար «Քաջարանի պղնձամոլիբդենի կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող բաց հանքի տարածքում. կան տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ «Քաջարանի պղնձամոլիբդենի կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող բաց հանքի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Կատապիլեր 165» մակնիշի (վարորդ՝ 1968 թ. ծնված Կ.Բ.) և «Կատապիլեր 156» մակնիշի (վարորդ՝ Յ. Խ.) ինքնաթափերը, ինչի հետևանքով «Կատապիլեր 165»-ի վարորդ Կ.Բ.-ը արգելափակվել է խցիկում:

Հրշեջ-փրկարարները, կիրառելով հատուկ փրկարարական տեխնիկա, խցիկից դուրս են բերել Կ. Բ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխելեն Քաջարանի ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս