Այսօր սուր շնչառական վարակներից ևս երկու մարդ է մահացել

Այսօր սուր շնչառական վարակներից ևս երկու մարդ է մահացել: Ինչպես 168.amին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, մահացածները կանայք են, երկուսն էլ բուժօգնության շատ ուշ են դիմել:

Մահացածներից մեկը 84 տարեկան կին է, ով ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ է ունեցել: Նշենք, որ այսօր կառավարությունում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ սուր շնչառական վարակներից 18 մարդ է մահացել:

Տեսանյութեր

Լրահոս