«Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան». Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահությանը: «Եվ ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: