Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/chanaparh.jpg)
Հունվարի 19-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի ԻՕ» մակնիշի 24 TO 800 պետհամարանիշի ավտոմեքենան: