Մարմնական վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
2015 թ. դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1993 թ. ծնված Նարեկ Գ.-ին ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 13.50-ին, Երևանի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 19 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են Նարեկ Գ.-ի և 1993 թ. ծնված Արթուր Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1995 թ. ծնված Կառլեն Կ.-ն, ով հունվարի 18-ին, ժամը 20.10-ին, բացատրական աշխատանքների շնորհիվ, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է: