Հրդեհն առաջացել էր ավտոմեքենայի անսարքության հետևանքով
Հունվարի 18-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, այրվել է 1969 թ. ծնված Ատոմ Գ.-ին պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Ատոմ Գ.-ի կողմից:
Ըստ Ատոմ Գ.-ի` հրդեհն առաջացել է ավտոմեքենայի անսարքության հետևանքով:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: