Գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քրքորյանի կտակը. «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/qrqoryan.jpeg)
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ նա կտակել Է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։
Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։ Ասել Է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են։ Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։