Բեյրութի օդանավակայանում ոստիկանությունը չրերի տուփերում 100 կգ կոկաին է հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/kokain1.jpg)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում ոստիկանները չրերի տուփերում 100 կգ կոկաին են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը:
Բեռը երկիր էր ժամանել Պերուից, հայտնել է անվտանգության մարմիններում աղբյուրը:
Անօրինական բեռը տեղ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ: