Ֆրանսիայում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/oland.png)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրում արտակարգ տնտեսական դրություն է հայտարարվել, հայտնում է AP-ն:
Անձամբ Օլանդը բացատրել է, որ մտադիր է վերանայել պետության տնտեսական ու սոցիալական մոդելը:
Ֆրանսիայի նախագահը մի շարք տնտեսական միջոցառումներ է շարադրել բիզնես-ղեկավարներին ուղղված իր ամենամյա ուղերձում:
Միջոցառումներն ուղղված են երկիրը ստագնացիայից դուրս բերելուն ու «խրոնիկական գործազրկության» կրճատմանը:
Օլանդի առաջարկած առաջին քայլերը համեմատաբար համեստ են ու քննարկման չեն դնելու 35-ժամյա աշխատանքային շաբաթվա հարցը: Օլանդը նաև չի պնդում, որ իրեն փոխանցվեն ինչ-որ հատուկ լիազորություններ: