«Պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի». Լևոն Զուրաբյանը հաստատեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասյօրվա ասուլիսին հաստատեց այն տեղեկությունը, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է. «Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է, պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկներ գտնված են, որ զբաղվում են դրանով և վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, նա պատասխանեց. «Ես չեմ կարող այստեղ կոնկրետ դիագնոզի մասին խոսել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս