Նախարարը փորձել է ոստիկանության միջոցով հղիին արգելել հարսանիք գնալ. aravot.am

aravot.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի դեպք է պատմել, երբ հղիներին իրավապահ մարմինների միջոցով են փորձել արգելել տանից դուրս գալ. «Երբ մենք տեսանք բարձր ջերմությունով 2 հղի կին, անգամ թոքաբորբի պատկեր ունեինք, մենք չէինք ուզում նրանց թույլ տալ դուրս գալ, բայց հարազատներն ասում էին՝ մեր հարազատի հարսանիքն ա, պիտի գնանք, հվանդանոցից մի հատ գնանք հարսանիք, էլի գանք: Ուզում էինք ոստիկանությունով արգելել, չստացվեց: Մեր հանրության շրջանում կա այդ սովորությունը, որքան ուզում ես՝ արգելեր, ինչպես հայ տղամարդիկ են իրար ողջունում գրկախառնվելով, այնպես էլ Նոր տարվա օրերին բազմաթիվ այդ սերտ կոնտակներն էին, որոնցից որեւիցե կերպ անհնար է խուսափել: Անգամ հիմա էլ, այսքան խոսում ենք, էլի անհնար է խուսափել: Մարդիկ ասում են՝ երբ վատ կլինեմ, ես կդիմեմ, ինձ մի սովորեցրու՝ ես ոնց առողջ մնամ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս