Ձյուն, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
ՀՀ տարածքում՝
Հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 20-21-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: