Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել մարզերում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակին: Նախարար Մուրադյանը զեկուցել է, որ մարզերի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում պոլիկլինիկաները համալրված են անհրաժեշտ դեղորայքով: Նախարարի խոսքով՝ հանրապետությունում համաճարակ չկա, նախարարությունն օպերատիվ համագործակցում է բոլոր մարզպետարանների և նրանց կից բուժհաստատությունների հետ: Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մարզերում գործող պոլիկլինիկաները ևս շարունակելու են իրենց աշխատանքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է առողջապահության նախարարին սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման հետ կապված իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո և օպերատիվորեն արձագանքել բոլոր հնարավոր խնդիրներին:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետարանների գործունեությանը, մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև համայնքների խոշորացման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Վարչապետը կարևորել է գերատեսչությունների և մարզպետարանների համակարգված ու միասնական աշխատանքը՝ մարզերում բոլոր ծրագրերն արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

Qnnarkum1 Qnnarkum4 Qnnarkum5

 

Տեսանյութեր

Լրահոս