Բաժիններ՝

Գառնիկ Մարգարյանը ցուցմունք է տվել. ինչ է պատմել նա հանցավոր խմբի մասին (մանրամասներ). armtimes.com

Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը armtimes.com-ի  հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ իրեն զանգահարել եւ հանդիպում է խնդրել Արթուր Վարդանյանը:

Նրանք մի քանի անգամ հանդիպել են ու բոլոր հանդիպումների ժամանակ ընդամենը խոսել են արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի շուրջ, իսկ ներքաղաքական, առավելեւս՝ ինչ-որ հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես որեւէ զրույց չեն ունեցել:

«Գառնիկ Մարգարյանը նաեւ ժխտել է, որ ինքը որեւէ զենք, զինատեսակ է տրամադրել այդ անձնավորությանը եւ ընդհանրապես որեւէ մեկին: Ինքը հայտնեց, որ հարուստ կենսագրություն ունի, միշտ նվիրված է եղել պետականությանը, եղել է պաշտոնատար անձ, ժամանակին եղել է թե КГБ-ի, թե МВД-ի սպա, վարել է բարձր պաշտոններ, շատ լավ է գիտակցում, հասկանում է, առավելեւս մեր օրերում, երբ մենք անկախ պետություն ենք ու անկախ նրանից, թե իշխանությանը ովքեր են, ինքը միշտ կողմնակից է եղել օրենքին եւ Սահմանադրությանը, ժողովրդավարության պայմաններում իրավունքի գերակայությանը եւ բացառված է ու հնարավոր էլ չէ, չի հասկանում՝ ինչպես մարդու մտքով կարող է անցնել, որ ինքը, հնարավոր է, որեւէ մեկին զենք տրամադրեր՝ անկախ պատճառից»,- կայքի  հետ զրույցում ասել է  Արսենյանը:

Կայքի  հարցին՝ մասնավորապես արտաքին քաղաքական կոնկրետ ի՞նչ հարցերի մասին են եղել Գառնիկ Մարգարյանի եւ Արթուր Վարդանյանի զրույցները, Արսենյանը պատասխանել է .

«Մասնավորապես Թուրքիայի զարգացումների, Սիրիայի, Թուրքիայի նկրտումների, Նախիջեւանի ու Արցախի հարցերի շուրջ»:

Երեկ կայքի  թղթակցի հետ զրույցում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել էր, թե իր համար ընդհանրապես անհասկանալի է մնում՝ ինչ է իրենից ներկայացնում վնասազերծված զինված խումբը: «Կա պաշտոնական տեղեկատվություն, որ ապրիլից վերահսկում են այդ խմբին: Իմ մեջ տպավորություն է, որ այդ խումբը վերահսկվել եւ ուղղորդվել է ԱԱԾ-ի կողմից եւ թիրախավորված ինչ-որ մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել այդ խմբի լիդերները: Հանդիպում ունեցողները, հավանաբար, այսօր պոտենցիալ հանցակից են համարվում»,- ասել էր Մակեյանը:

Փաստելով, որ Մարգարյանին ճանաչում է շուրջ 20 տարի եւ այդ ընթացքում քաղաքական տարբեր ֆորմատներում համագործակցել է նրա հետ, Մակեյանը վստահեցրել էր, որ հնարավոր չի, որ Գառնիկ Մարգարյանը մեր պետականության, ժողովրդի դեմ որեւէ բացասական բան աներ: Նույնը, ըստ Մակեյանի, վերաբերում է Գառնիկ Մարգարյանի հետ երեկ ձերբակալված «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին:

Հետաքրքիր է, որ իր ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ Վլադիմիր Առաքելյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսում էր վնասազերծված խմբի մասին եւ այդ գործով ձերբակալված անդամների մասին: «Թող իշխանությունը լավ իմանա, առաջինը՝ հանցավոր խումբը ինքն է, որովհետեւ եթե ինքը հանցավոր խումբ չլիներ, էսօր հանցախումբ չէր լինի Հայաստանում»,- ասում էր Առաքելյանը:

Մանրամասներն` այստեղ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս