«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը այսօր հրավիրված քննարկման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ, և որ ավագանին այդ որոշումից տեղյակ չի եղել.
«Դա եղել է քաղաքապետի որոշում, այդ հարցը ավագանու նիստում չի քննարկվել: Եթե հնարավորություն ունենայինք այդ նիստում լինելու, ապա հարց կբարձրացնեինք, թե ինչո՞ւ է հանրության կարծիքին, հանրային խորհրդի կարծիքին հակառակ նման որոշում կայացվում: Ավագանուն ընդհանրապես չեն հրավիրել, ավագանին տեղյակ չի եղել այդ նիստից: Ինձ թվում է` դա կառավարության հանձնարարությունն է եղել քաղաքապետին ու վերջ»: