Ջեյմս Ուորլիքը Լոնդոնում խորհրդատվություններ է անցկացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/Uorliq1.jpg)
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում խորհրդատվություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Ինչպես հայտնում է APA-ն, հղում կատարելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, ամերիկացի համանախագահը հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ: Հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Ջեյմս Ուորլիքը նաև մասնակցել է կլոր սեղանի, որին ներկա են եղել տարածաշրջանի փորձագետներ, որոնց թվում եղել են Մեծ Բրիտանիայի կառավարության, ակադեմիական շրջանակների անդամներ:
Ուորլիքը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մայքլ Տետհեմի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին իրադարձությունները: