Պայթյուն Դիարբեքիրում. կա 5 զոհ, տասնյակ վիրավորներ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ ճշտված տեղեկությունների, սպանվել է նվազագույնը 5 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորների թիվը զգալիորեն շատ է, քան հաղորդվում էր ի սկզբանե:
Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է նվազագույնը 36 մարդ:
Զոհերի թվում կա մի կին՝ փոքրիկ երեխայի հետ: Զոհերի մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ ոստիկանական տեղամասի մոտ մեքենա է պայթել, որտեղ պայթուցիկ է տեղադրված եղել: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել են նաև հարևան շինությունները: