«Այս տարի մենք շատ մեծ վտանգների առաջ կարող ենք կանգնել». Պարույր Հայրիկյան

«Մենք ուզում էինք Նոր տարին դիմավորել առանց Սերժ Սարգսյանի, բայց դիմավորում ենք Հին նոր տարին՝ առանց մարդու իրավունքների պաշտպանի: Սա խորհրդանշական է, որովհետև իսկապես անհամատեղելի են Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»,- Ազատության հրապարակում ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ վստահ են՝ հաղթելու են և ճիշտ ուղու վրա են:

Թեև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վերջերս «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին խիստ քննադատություններ էր հնչեցրել, բայց նա ևս Ազատության հրապարակում էր: «Այս տարի պետք է փորձենք ոչ թե մեկ, այլ տասը քայլ առաջ գնալ, որովհետև մեր ժողովրդին հասցվել է ծանր հարված՝ կեղծվել է հիմնական օրենքը, և դրա դեմ պայքարելու համար պետք է կարողանանք վեր բարձրանալ նույնիսկ ինքներս մեզնից: Պետք է չեղյալ հայտարարենք այս հանրաքվեն, իսկ ճանապարհը կա, և դրան զուգահեռ՝ նա, ով կազմակերպել է այդ կեղծիքը, պետք է իշխանություն ունենալու իրավունք չունենա: Այս տարի մենք շատ մեծ վտանգների առաջ կարող ենք կանգնել. մեր «դաշնակիցն» այնքան է զինել մեր հակառակորդին, որ նա լուրջ վտանգ կարող է ներկայացնել մեզ համար, այդ նույն «դաշնակիցը» հիմա այնքան ծանր տնտեսական վիճակում է, որ կարող է խորտակվել, ու նրա հետ սերտ կապերը մեզ թուլացնում են»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս