Ազատության հրապարակում երգում-պարում են, ավանդական գաթա ու հարիսա են ուտում
Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում նշում է Հին նոր տարին: Միջոցառումն ուղեկցվում է հայկական երգ ու պարով, հյուրասիրությամբ: Հավաքված քաղաքացիներին հյուրասիրում են հայկական ավանդական գաթայով ու հարիսայով: Մի քանի տասնյակ մարդիկ են այս պահին հավաքված Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակում է նաև վաստակավոր դերասան Երվանդ Մանարյանը, ով շնորհավորեց մասնակիցներին՝ Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ: «Մեր անհամբերությունը, որ ամեն ինչ միանգամից փոխվի, մեզ մի քիչ խանգարում է, աստիճանաբար պիտի փոխվի, ու հիմա տեսնում ենք, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ամեն ինչ ավելի լավ է: Փոքր երկիր է, բայց ծանր ճանապարհ անցած, գնալով թող այդ ճանապարհն ավելի դյուրընթաց լինի, որ եկող սերնդի երեսին պարզերես նայենք»,- ասաց նա:
Ակցիան կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի և 1in.am-ի ուղիղ հեռարձակմամբ: