Յացենյուկը հանձնարարել է ընդլայնել արգելքի տակ ընկնող ռուսական ապրանքների ցանկը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությանը ընդլայնել ռուսական ապրանքների ցանկը, որոնք Ուկրաինայում արգելքի տակ են հայտնվելու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի Դաշնության առևտրի էմբարգոյի մասին: Ես հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարությանը վերանայել ցուցակն ու ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնք պետք է ընկնեն ուկրաինական կողմի հակամիջոցառումների տակ՝ նպատակ ունենալով պաշտպանել ուկրաինական ներքին շուկան Ռուսաստանի Դաշնության տնտեսական ագրեսիայից»,- հայտարարել է Յացենյուկն այսօր նախարարների կաբինետի նիստի ժամանակ: