
«Բանակցական փուլում ենք ու հույս ունենք, որ շուտով Մովսիսյանի տրանսֆերի մասին կհայտարարվի». Կասպար

Ինչպես արդեն տեղեկացրել էին, ամերիկյան մամուլը գրում էր, որ տեղափոխությունը գրեթե համաձայնեցված է:
«Առանց կրակ՝ ծուխ չի լինում։ Բանակցական փուլում ենք ու հույս ունենք, որ շուտով Մովսիսյանի տրանսֆերի մասին կհայտարարվի։ Մենք դեռ չենք կարող ասել, թե դա երբ տեղի կունենա:
Յուրան շատ արագ հարձակվող է, և կարող է շատ պահեր ստեղծել և գոլեր հեղինակել»,- նշել է Կասպարը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին։
Սիրարփի Աղաբաբյան