«Ընդունենք՝ ՄԻՊ գրասենյակը չկա մեր երկրում, մեզ մոտ շա՞տ բան է փոխվելու». Միքայել Մելքումյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանի հրաժարականին, նշեց, որ որևէ արտառոց բան չի տեսնում.
«Ստիպե՞լ են, որ հրաժարական տա: Եթե քննադատում, ինչ-որ բաներ են ասում՝ թող ինքը հրաժարական չտա: Դա իր անձնական որոշումն էր, ես չեմ ուզում գնահատական տալ, բայց մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվության ժամանակ ինքս ասել եմ՝ ընդունենք՝ ՄԻՊ գրասենյակը չկա մեր երկրում, մեզ մոտ շա՞տ բան է փոխվելու: Ճիշտ է՝ ժողովրդավարական ինստիտուտ է, անհրաժեշտ է, բայց դրա ազդեցությունը ժողովրդի վրա չի երևում: Հայաստանում ամեն ինչ պայմանավորված է իշխանությամբ, այստեղ իշխանությունն ուժեղ է»։