Աշխարհում փախստականների թիվը հասել է մինչև 244 միլիոնի. ՄԱԿ
Ողջ աշխարհում փախստականների թիվը 2015թ. հասել է 244 միլիոն մարդու, ինչը 41 տոկոսով ավելի է 2000 թվականի համեմատ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է երեկ, հայտնում է korrespondent.net-ը:
Փաստաթղթում, որը համաշխարհային կազմակերպությունը հրապարակում է յուրաքանչուր 2 տարին մեկ, նշվում է, որ մարդկանց թիվը, որոնք ինքնակամ կամ պարտադրված կերպով տեղափոխվել են այլ երկիր, 2000 թվականից ավելացել է 71 միլիոն մարդով:
ՄԱԿ-ի նոր տվյալներն ընդգրկում են այն 20 միլիոն փախստականներին, որոնք լքել էին իրենց հայրենի վայրերը զինված հակամարտությունների պատճառով: Հիմնականում դրանք Սիրիայի, Աֆղանստանի ու Սոմալիի քաղաքացիներ են:
Բոլոր ներգաղթյալների մեկ երրորդը (78 միլիոն մարդ) բնակվում է Եվրոպայում, այդ թվում՝ 12 միլիոնը միայն Գերմանիայում, ևս 9 միլիոնը՝ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում՝ 12 միլիոն, Սաուդյան Արաբիայում՝ 10 միլիոն մարդ, որոնք ծնվել են իրենց երկրի սահմաններից դուրս, ասվում է զեկույցում:
Սիրիայում մարդկանց տառապանքները մեղմելու համար ՄԱԿ-ը կոչ է արել հատկացնել մինչև 8 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն:
ՄԱԿ-ը կոչ է արել նաև ևս 500 միլիոն դոլար հատկացնել սիրացի երեխաների ուսուցման կազմակերպման նպատակով հարևան Թուրքիայում, Հորդանանում ու Լիբանանում: