Բաժիններ՝

Ստամբուլի հրապարակում պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ. իշխանություններ

Նվազագույնը 10 մարդ է զոհվել Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս 15 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում են Ստամբուլի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ներկայում մասնագետները փորձում են որոշել պայթուցիկ սարքի տեսակը, որոնում են պայթյունն իրականացնողների հեղինակներին:
Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը AFP-ի հետ զրույցում հայտնել է, որ իշխանությունները դիտարկում են ահաբեկչության վարկածը:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում: Ականատեսները պայթյունի ուժեղ ձայն են լսել:

NTV-ի տեղեկությունների համաձայն՝ պայթյունի էպիկենտրոնը գտնվել է տրամվայի կանգառի հարևանությամբ: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով շրջվել է ոստիկանական մեքենա: Ներկայում կենտրոնական հրապարակը շրջապատված է, դեպքի վայրում գտնվում են իրավապահ մարմինների աշխատակիցներ ու բժիշկներ:

CNN-ը հայտնում է, որ տուժածների թվում կան զբոսաշրջիկներ Նորվեգիայից ու Գերմանիայից:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արտակարգ խորհրդակցություն է անցկացնում նախարարների ու երկրի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ:
Սուլթանահմեդի հրապարակը Ստամբուլի զբոսաշրջային գլխավոր վայրերից է, որտեղ տեղակայված է հայտնի Կապույտ մզկիթը:

ist2_700

ist3_700

ist5_700

ist6_700

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս