Բաժիններ՝

WTI նավթի գինը նվազել է 31 դոլարից

Ասիական շուկաներում նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 31 դոլարից: WTI նավթի բարելի գինը այսօր առավոտյան նվազել է մոտավորապես 75 ցենտով՝ մինչև 30,60 դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Brent նավթի գինը նույնպես նվազել է՝ կորցնելով ավելի քան 50 ցենտ, սակայն գինը 1 բարելի դիմաց կազմել է 31,02 դոլար:

Փորձագետի խոսքով, որը ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Associated Press-ի հետ զրույցում, նավթի շարունակվող գնանկման պատճառը դոլարի թանկացումն է:

Նավթի գնանկումը շարունակվում է արդեն մի քանի օր: Brent ու WTI նավթի գներն անցած շաբաթ կորցրել էին մոտ 10%՝ նորացնելով 12-ամյա մինիմումը չինական ֆոնդային շուկաների փլուզումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս