Պարույր Սևակի փողոցում գտնվող բնակարանի հյուրասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել. առկա են կտրած վերքեր
Այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը: Տղամարդու մարմնի վրա կտրած վերքեր են հայտնաբերվել: Պարույր Սևակի փողոցը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Ըստ shamshyan.com-ի՝ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է 60-ամյա Աշոտ Օ.-ի դին: Մարմնի վրա առկա են նաև բռնության հետքեր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի