Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան դարձյալ սպառնում է ԱՄՆ-ին միջուկային հարվածով

Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստանում են միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին այն բանի համար, որ վերջինս Հարավային Կորեա է ուղարկել թևավոր հրթիռներով ու միջուկային մարտագլխիկներով В-52 ռմբակոծիչ:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական խոսափող համարվող «Նոդոն սինմուն» թերթը հոդված է տպագրել «Ատոմին՝ ատոմով, դա մեր պատասխանն է» խորագրով, որտեղ խստորեն դատապարտում է ԱՄՆ քաղաքականությունը:

Նշենք, որ սա Հյուսիսային Կորեայի առաջին սպառնալիքը չէ՝ ուղղված ԱՄՆ-ի հասցեին:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով «իրավիճակը» տանում է դեպի պատերազմ:
ԱՄՆ-ը ռմբակոծիչն ուղարկեց Հարավային Կորեա այն բանից հետո, երբ Փխենյանը հայտարարեց, թե հունվարի 6-ին իրականացրել է ջրածնային ռումբի առաջին փորձարկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս